fbpx
Սպորտ

Դավիդ Սիլվան պատմել է՝ ինչու էր Ռեալի փոխարեն տեղափոխվել Սիթի

Դավիդ Սիլվան բացատրել է, թե ինչու էր տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի», այլ ոչ՝ «Ռեալ»:

– Ինչո՞ւ ընտրեցիք «Մանչեսթեր Սիթին»: Այս առաջարկը միակը չէր, «Ռեալը» մի քանի անգամ դիմեց, իսկ «Սիթին» այն ժամանակ այնքան էլ աչքի չէր ընկնում, որքան հիմա։

– Նախ, նրանք շատ լուրջ խաղադրույք կատարեցին ինձ վրա։ Առաջին զանգից հետո վստահություն և աջակցություն զգացի։

Երկրորդ, արդեն այդ խոսակցություններում ինձ նկարագրում էին, թե ինչպիսին կլինի վերջնական նախագիծը: Հավակնությունն էր դառնալ եվրոպական հսկաներից մեկը, և այսօր դա հենց այդպես է»,- պատասխանել է Իսպանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանը։

Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես է եկել 2010-2020 թվականներին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ