Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 27-28-ն աշխատանքային այցով գտնվում է Իտալիայում: Դավիթ Անանյանը Հռոմում հանդիպել է Իտալիայի եկամուտների գործակալության ղեկավար Անտոնիո Մաջորեի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ պետական եկամուտների կոմիտե:
Քննարկվել են Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Իտալիայի եկամուտների գործակալության համագործակցության հարցեր, մասնավորապես՝ «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրի շրջանակում:
Միաժամանակ քննարկվել է «Հարկային տեսուչներ առանց սահմանների» ծրագրում ՀՀ ՊԵԿ-ի դերակատարությունը: Դավիթ Անանյանը և Անտոնիո Մաջորեnն ստորագրել են ծրագիրն Հայաստանում մեկնարկելու Մտադրությունների մասին հայտարարություն:
