Դավիթ Ավանեսյանը պաշտպանել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

Հրապարակող՝

arm148472794920

Ամենադիտվածներ

Սեպտեմբերի 28-ին Իսպանիայում կայացել է հայկական արմատներով ռուս բռնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանի և Կերման Լեխարագա ռևանշ-մենամարտը։ Կողմերի առաջին մենամարտը կայացել էր այս թվականի մարտին, որում Ավանեսյանը առավելության էր հասել 9-րդ ռաունդում։

Այս անգամ նույնպես ուժեղ գտնվեց Ավանեսյանը։ Նա կարողացավ հենց առաջին ռաունդում 2 անգամ նոկդաունի ենթարկել մրցակցին, որից հետո մրցավարը ստիպված եղավ կանգնեցնել մենամարտը։

Արդյունքում՝ Ավանեսյանին հաջողվեց պաշտպանել կիսամիջին քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

https://www.youtube.com/watch?v=EtydxX0bnR4

Ամենաթարմ