Մասկը կասեցրել է մի շարք առաջատար լրատվամիջոցների լրագրողների օգտահաշիվները

Ամենադիտվածներ

Մասկը գնել է Twitter-ը

Twitter-ը կասեցրել է մի շարք լրագրողների, այդ թվում՝ CNN-ի, the Washington Post-ի, Mashable-ի և The New York Times-ի լրագրողների օգտահաշիվները, որոնք լուսաբանում են սոցիալական հարթակի և նրա նոր սեփականատիրոջ՝ Իլոն Մասկի հետ կապված իրադարձությունները:

Իլոն Մասկը հայտնել էր, որ արգելափակվել է այն օգտահաշիվը, որն իրական ժամանակում ցույց էր տալիս իր գտնվելու վայրը, և լրագրողներին մեղադրել էր այն բանում, թե նրանք տարածել են իր մասնավոր ինքնաթիռի գտնվելու վայրի մասին տեղեկատվությունը, որը նա որակել է որպես մարդասպանության կոորդինատներ:

Պարբերականը նշում է, որ բոլոր լրագրողները, ում օգտահաշիվները կասեցվել են, գրել էին նրա մասնավոր ինքնաթիռի տեղաշարժը ցույց տվող թվիթերյան օգտահաշվի արգելափակման մասին՝ ընդգծելով, որ Մասկը հայտարարում է խոսքի ազատության մասին, սակայն արգելափակում է այն հաշիվները, որոնք իրեն դուր չեն գալիս:

The Washington Post-ը հայտարարություն է տարածել իր լրագրողի օգտահաշվի կասեցման մասին՝ նշելով, որ դա չի համապատասխանում Մասկի այն հավաստիացումներին, թե նա մտադիր է Twitter-ը դարձնել խոսքի ազատությանը նվիրված հարթակ: CNN-ը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Twitter-ի աճող անկայունությունը պետք է մտահոգիչ լինի բոլոր նրանց համար, ովքեր օգտագործում են հարթակը:

Իլոն Մասկն արձագանքել է իր հասցեին հնչած քննադատություններին:

«Ամբողջ օրն ինձ քննադատելը միանգամայն նորմալ է, բայց իրական ժամանակում իմ գտնվելու վայրը հայտնելը և ընտանիքիս վտանգի ենթարկելը՝ ոչ», – գրել է գործարարը «Թվիթեր»-ում:

Իլոն Մասկը նաև հայտնել է, որ լրագրողների օգտահաշիվներն արգելափակվել են ընդամենը 7 օրով:

 

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();