fbpx
Իրավական

Դավիթ Գրիգորյանը կոնկրետ օր դատարանում չի եղել, սակայն փաստաթղթերում ներկայացված է, որ նա դատարանում է եղել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ԲԴԽ նիստից, որի ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակած Երեւան քաղաքի ընդհանուր իրավասու­թյան դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները կասեցնելու որոշում է կայացվել։ Մաս­նավորապես, գլխավոր դատախազի պաշտոնակատարը անձամբ է գնացել ԲԴԽ և ներկայացրել քրեական գործով ապացույցները։

«Ժողովուրդ» օրաթերթին նախաքննական մարմնի՝ ՀՔԾ-ի ձեռքում Դավիթ Գրիգոր­յանի մասով հայտնաբերված ապացույցներից մի կարեւոր դրվագ է հայտնի դարձել։ Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն՝ քրեական գործով կա մեկ խնդիր, որը ԲԴԽ անդամների համար հիմք է դարձել, որպեսզի նրանք բավարարեն իրավապահների միջնորդությունը, մասնավորապես այն, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը կոնկրետ օր դատարանի շենքում չի եղել, նիստ չի կայացրել, սակայն փաստաթղթերում ներկայացված է, որ նա դատարանի շենքում է եղել և նիստ է անցկացրել այդ օրը»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ