Առաջին փոխվարչապետի նախկին օգնական Դավիթ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ հունվարի 23-ից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Հունվարի 23-ից ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կարգադրությամբ նշանակվել եմ ԱԺ նախագահի խորհրդական։
Հուսով եմ՝ արդարացրեցի կառավարությունում` առաջին փոխվարչապետի օգնականի՝ ինձ վստահված պարտականությունները:
Շարունակում ենք ծառայել Հայաստանի Հանրապետությանը»։