Դավիթ Սիլվային փոխարինելու հիմնական թեկնածուն Ռեալից է

Ամենադիտվածներ

«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան օրեր առաջ հայտարարեց, որ հեռանալու է ակումբից գալիք մրցաշրջանի ավարտից հետո:

«Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արդեն իսկ փոխարինող է փնտրում խաղային այդ դիրքի համար:

Marca-ն հայտնում է, Գվարդիոլան ցանկանում է «Մանչեսթեր Սիթիում» տեսնել Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Իսկոյին: Իսպանացի մարզչի համար 27-ամյա ֆուտբոլիստը գլխավոր թիրախն է լինելու Սիլվայի հեռանալուց հետո:

Դավիդ Սիլվան «Մանչեսթեր Սիթիի» կազմում է 2010 թվականից: Գալիք մրցաշրջանը վերջինը կլինի նրա համար մանչեսթերյան ակումբի կազմում:

Իսպանիայի հավաքականի կազմում Դավիդ Սիլվան 2008 և 2012 թվականներին հռչակվել է Եվրոպայի չեմպիոն, 2010 թվականին՝ Աշխարհի չեմպիոն:

Ամենաթարմ