fbpx
Խորհրդարան

Հայաստանում ամեն ինչ արվում է կանանց համար ավելի հարմար պայմաններ ստեղծելու համար. Դավիթ Տոնոյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը պաշտպանության նախարարին հարցրեց, թե ինչ է արվում կանանց ծառայության պայմանները թեթևացնելու, նրանց հավելավճարներ տալու համար։

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ժպիտով պատասխանեց, որ աշխարհում հակառակ միտումը կա, երբ կանանց պայմանները հավասարեցնում են տղամարդկանց՝ խտրականություն թույլ չտալու համար, բայց Տոնոյանն ասաց, որ իրականում Հայաստանում ամեն ինչ արվում է կանանց համար ավելի հարմար պայմաններ ստեղծելու համար։

«Ես, իհարկե, կողմ եմ տղամարդկանց և կանանց իրավահավասարությանը, բայց կանայք երեխաներ ունենալու առանձնահատկություն ունեն և պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի աշխատավայրում նրանց աշխատանքը չտուժի»,- ժպիտով ասաց Նազարյանը, ինչին ծիծաղով արձագանքեց դահլիճը։

Տոնոյանը խոստացավ ուշադիր լինել այդ հարցում ու նաև ուշադրություն հրավիրեց հավելավճարների ավելացման հարցին։

Աղբյուրը՝ shantnews.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ