Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ պատգամավորներից մեկը վարչապետ Նիկոլ Փաշինյանին Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ հարց տալիս հիշեցրեց, որ ադրբեջանական կողմը Արցախին բարձր ինքնավարություն տալու ակնարկներ է անում։
«Ի՞նչ է նշանակում բարձր աստիճանի ինքնավարություն։ Լեռնայի Ղարաբաղի ժողովուրդը հստակ իր դիրքոշումը արտահայտել է։ Եվ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը ունի ինքնորոշման իրավունք և ԼՂ ժողովուրդը պետք է կարողանա օգտվել ինքնորոշման այդ իրավունքից», – ասաց Փաշինյանը։
Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում արձանագրվել են այն սկզբունքները, որոնց հիման վրա պետք է լինի կարգավորումը, և այդ սկզբունքների մեջ կարևոր է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը։
Փաշինյանն ասաց, որ վերջին ամիսներին աշխատանք են տանում, որ միջազգային գործընկերների համար ընկալելի դառնա հայկական կողմի դիրքորոշումը, և վարչապետի տպավորությամբ՝ դինամիկան այնպիսին է, որ ընկալման մակարդակը բարձրանում է։
Աղբյուրը՝ shantnews.am