fbpx
Աշխարհ

Դավոսում մեկնարկում է 49-րդ համաշխարհային տնտեսական ֆորումը

Այսօր Դավոսում մեկնարկում է ամենամյա համաշխարհային տնտեսական ֆորումը: Շվեյցարական հանգստյան գոտին այս տարի կընդունի շուրջ 3000 պետական մարմինների, միջպետական կառույցների ներկայացուցիչների, հասարակական գործիչների, խոշոր ընկերությունների և բանկերի ղեկավարների:

Ֆորումի այս տարվա թեման հետևյալն է՝ «Գլոբալիզացիա. Գլոբալ ճարտարապետության ձևավորումը չորրորդ արդյունաբերական հեղափոխության դարաշրջանում»:

Մի քանի երկրների առաջնորդներ այս տարի չեն մասնակցի ֆորումին: Այսպես, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել է Շվեյցարիա այցելությունը «շաթդաունի» պատճառով: Ներքաղաքական խնդիրների պատճառով ֆորումին չեն մասնակցի նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի առաջնորդները:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կներկայացնեն այս տարվա ֆորումի միջազգային քաղաքական էլիտան:

Նշենք նաև, որ ֆորումի վերջին օրը, ավանդույթի համաձայն, անցկացվում է նիստ՝ նվիրված համաշխարհային տնտեսության աճի հեռանկարներին: Նիստին կմասնակցեն ԱՄՀ (Արժույթի միջազգային հիմնադրամի) ղեկավարը և աշխարհի խոշորագույն կենտրոնական բանկերի ներկայացուցիչները:

Աղբյուր՝ shantnews.am


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ