Փետրվարի 5-ին` ժամը 00:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Mercedes B» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գ. Ք.) դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին:
Փրկարարները վարորդին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ: