Զինված Ուժեր

Դավթյանը ՌԴ-ում մասնակցել է Բանակային միջազգային խաղերի փակմանը

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Ռուսաստանի «Ալաբինո» զորավարժարանում հետևել է «Միջազգային բանակային խաղեր 2021» մրցաշարի շրջանակում ընթացող Տանկային բիաթլոն մրցույթի եզրափակիչ խաղին:

Այս մասին տեղեկացնում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ լավագույն արդյունք է գրանցել ՌԴ ԶՈւ թիմը` առաջինը հատելով հաղթական եզրագիծը:

Ըստ աղբյուրի՝ այնուհետև ԳՇ պետ Դավթյանը մերձմոսկովյան «Պատրիոտ» կենտրոնում ներկա է գտնվել «Բանակային միջազգային խաղեր 2021» մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ