fbpx
Աշխարհ

Դավութօղլուն և իր համակիրները լքել են Էրդողանի կուսակցությունը

Թուրքիայի նախկին արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն և իր համակիրներն այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից դուրս գալու մասին: Այս մասին տեղեկանում ենք Դավութօղլուի թվիթերյան էջում հրապարակված մամուլի ասուլիսի տեսանյութից:

Դավութօղլուն քննադատությունների է ենթարկել իշխող կուսակցությանը՝ իր սկզբունքներն ու արժեհամակարգը փոխելու համար՝ հայտարարելով. «Կուսակցության ներկա ղեկավարները վերացրել են 18 տարի առաջվա ԱԶԿ-ն»:

Դավութօղլուն, վիրավորված իր և իր համակիրների նկատմամբ սեպտեմբերի 2-ին հեռացնելու առաջարկ ներկայացնելու առնչությամբ, հայտարարել է. «Դուրս ենք գալիս մի կուսակցությունից, որի համար տարիներով ջանք ու եռանդ ենք ներդրել»:

Նախկին արտգործնախարարը, դիմելով Թուրքիայի ժողովրդին, հայտարարել է. «Ցուցանակներն անցողիկ են, մնայուն են մեր կյանքը և պայքարն իմաստալից դարձնող արժեքները: Եվ կուսակցություններն իմաստ են կրում այնքան ժամանակ, քանի դեռ ծառայում են այս արժեքներին: Մենք շարունակելու ենք մնալ այս արժեքների պաշտպանը և խոսնակը»:

Թուրքիայի նախկին արտգործնախարարը կուսակցությունից դուրս գալու իրենց որոշումը հիմնավորել է կուսակցության ներսում առկա համակարգը փոփոխելու և իրենց հայտարարած սկզբունքներն ու նպատակներն այդտեղ իրականացնելու անհնարինությամբ:

Դուրս գալով իշխող կուսակցությունից՝ նա հայտարարել է նոր քաղաքական շարժում սկսելու մասին:

«Մեր հայտարարած սկզբունքների համատեքստում, նոր քաղաքական շարժում սկսելն ու նոր ճանապարհ դուրս գալը մեզ համար թե՛ պատմական պատասխանատվություն է, թե՛ մեր ազգի առաջ ունեցած պարտավորությունների անհրաժեշտություն»,- ասել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ