fbpx
Աշխարհ

Դաղստանում թոքաբորբով և COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 13 հազարի

Դաղստանում 657 մարդ մահացել է  թոքաբորբից։ Թոքաբորբից և հաստատված կորոնավիրուսից վարակվածների ընդհանուր թիվը հասել է 13697 մարդու: Այս մասին հայտարարել է հանրապետության առողջապահության նախարար Ջամալուդին Հաջիիբրագիմովնը՝ բլոգեր Ռուսլան Կուրբանովի հետ հարցազրույցում:

Ըստ նախարարի՝ մահվան դեպքերից 29 հիվանդի մոտ հաստատել էր կորոնավիրուսային վարակ, մնացած 657-ը  ունեցել են թոքաբորբ: Մահացածների թվում կան ավելի քան 40 բժիշկ:

Բլոգերի այն հարցին, թե ինչու է հանրապետությունում անցկացվում «կրկնակի վիճակագրություն», Հաջիիբրագիմովը պատասխանեց, որ դա պայմանավորված է գերատեսչությունների միջև պարտականությունների բաշխմամբ:

«Հանրապետությունում կորոնավիրուսային հաստատված դեպքերի լաբորատոր հետազոտությունները  իրականացրել են Ռոսպոտրեբնադզորի ստորաբաժանումները: Այնուհետև միացան Առողջապահության նախարարությանն առընթեր լաբորատորիաները: Բայց թոքաբորբով հիվանդ մարդկանց հետ աշխատել են միայն Սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության վերահսկման դաշնային ծառայության բաժինները: Ահա թե ինչու»,- ասաց նախարարը:

Գաջիիբրագիմովը նշել է, որ Դաղստանի Առողջապահության նախարարությունն աշխատում է թոքաբորբով հիվանդների հետ՝ այնպես ինչպես կորոնավիրուսով վարակված հիվանդնրտի հետ:

Պաշտոնական տվյալներով, մայիսի 17-ի առավոտյան Դաղստանում գրանցվել է COVID-19-ով վարակված 3371 և կորոնավիրուսի հետևանքով մահվան  3371 դեպք:

Այս մասին տեղեկանում ենք tvrain.ru կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ