Մինո Ռայոլային հայտնել է, որ Մաթեյս դե Լիգտը դիտարկում է միայն «Բարսելոնա» տեղափոխության տարբերակը:
Ռայոլան մտադիր է եղել Մաթեյսին վաճառել եվրոպական միջակ թիմի, որտեղից նա որևէ թոփ–ակումբ կտեղափոխվեր` այդպիսով մեծացնելով թե՛ իր, թե՛ իր գործակալի եկամուտը:Սակայն Դե Լիգտը պատրաստ է հեռանալ «Այաքս»-ից միայն հանուն կապտանռնագույնների:
«Բարսելոնա»-ն «Այաքս»-ին 60 մլն եվրո է առաջարկել իր ավագի համար: Դե Լիգտի պայմանագիրը թիմի հետ ուժի մեջ է մինչև 2021 թվականը: