Դե Խեան հետ է մղել Մարկ Նոբլի իրացրած 11-մետրանոցը

Հրապարակող՝

reguilon

Ամենադիտվածներ

Անգլիայի Պրեմիեր լիգայի հինգերորդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա դժվարին հաղթանակ տարավ «Վեսթ Հեմի» նկատմամբ` (2-1):

Նշվում է, որ «Վեսթ Հեմը» կարող էր հաղթանակ տանել, եթե իսպանացի դարպասապահ Դավիդ Դե Խեան հետ չմղեր Մարկ Նոբլի իրացրած 11-մետրանոց հարվածը։

Այսպիով, 30-ամյա դարպասապահը 40 անհաջող փորձից հետո կրկին կարողացավ հետ մղել մրցակցի իրացրած 11-մետրանոցը։ Հաշվի են առնվել նաև հետխաղյա 11-մետրանոց հարվածները։

Նշենք, որ մինչ այս Դե Խեան վերջին անգամ 11-մետրանոց էր հետ մղել 2016 թվականին։

Ամենաթարմ