Շվեդիայի հավաքականը ԵՎՐՈ-2020-ի որակավորման փուլի 8-րդ տուրում հյուրընկալել էր Իսպանիայի հավաքականին:
Հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի՝ 1-1 հաշվով: Այս ոչ ոքիից հետո իսպանացիները ապահովեցին իրենց տեղը ԵՎՐՈ-2020-ի եզրափակիչ փուլում։
Հանդիպման ընթացքում հատկապես աչքի ընկավ իսպանացի դարպասապահ Դավի դե Խեան՝ իր ֆանտաստիկ սեյվով: Ռոբին Կայսոնի հարվածից հետո Դե Խեան ֆանտաստիկ ցատկով փրկել է իր թիմին վերահաս գոլից։
Սակայն ավելի ուշ՝ խաղի երկրորդ կեսում, Դե Խեան վնասվածք ստացավ ու փոխարինվեց։