Ես երեք անգամ մերժել եմ Ռեալին․ Վենգեր

Հրապարակող՝

2340223-48703230-2560-1440

Ամենադիտվածներ

«Արսենալի» լեգենդար նախկին մարզիչ Արսեն Վենգերը պատմել է, թե ինչպես է մերժել «Ռեալ» Մադրիդի առաջարկները։

«Ես երեք անգամ մերժել եմ «Ռեալին»: «Արսենալն» իդեալական տեղ էր ինձ համար: Ինչի՞ս էր պետք ռիսկի դիմել ու տեղափոխվել մի ակումբ, որտեղ կարող էի ինձ անհարմար զգալ: Երբեմն ինքս ինձ հարց եմ տալիս՝ արդյոք ես ճի՞շտ էի՝ մերժելով Մադրիդից ստացած առաջարկները:

Բայց այդ ես զգում էի, որ գտնվում եմ ակումբում, որում կարող եմ բավարարել իմ պահանջները», – Վենգերի խոսքերը մեջբերել է beIN Sports-ը:

Հավելենք, որ Վենգերը լոնդոնյան ակումբում աշխատել է 1996 թվականից մինչև 2018 թվականը։

Ամենաթարմ