fbpx
Առողջապահություն

Դելտա շտամը գերակայող է դարձել աշխարհում․ ԱՀԿ

Կորոնավիրուսի Դելտա շտամը կազմում է հիվանդացության բոլոր դեպքերի 99 տոկոսը և դարձել է աշխարհում գերակայող։ Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տեխնիկական ղեկավար Մարիա Վան Կերկհովեն, փոխանցում է CNBC-ն։

Նրա խոսքով՝ վերջին 60 օրում ողջ աշխարհում գրանցված վարակման գրեթե բոլոր՝ 900 հազար դեպքերը կապված են Դելտա շտամի հետ։

«Կա ևս երկու հետաքրքիր տարբերակ՝ Մյուն և Լյամբդան, որոնց մենք նույնպես հետևում ենք, սակայն Դելտան գերակայում է»,-ասել է Կերկհովեն։

Նա նշել է, որ Եվրոպայում կորոնավիրուսից մահացությունն աճել է, իսկ աշխարհում վերջին 4 շաբաթն անընդմեջ ավելացել են COVID-19-ի դեպքերը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ