Աշխարհ

Դեպարդիեն քվեարկել է ՌԴ Պետդումայի ընտրություններում

Դերասան Ժերար Դեպարդիեն Ֆրանսիայում իր մասնակցությունն է ցուցաբերել ՌԴ Պետդումայի ընտրություններին։

Դերասանը քվեարկել է Փարիզում ՌԴ դեսպանատանը գտնվող ընտրատեղամասում:

Դեպարդիեն հայտնել է, որ երկրպագում է Ռուսաստանին և Վլադիմիր Պուտինին։

«Կարծում եմ, որ այստեղ ժողովրդավարություն կա, քանի որ քվեարկությանը մասնակցում են բազմաթիվ թեկնածուներ», – լրագրողներին ասել է նա:

Դեպարդիեն ռուսական անձնագիր է ստացել դեռ 2013 թվականին, երբ հարկային բարեփոխումների պատճառով որոշել էր հեռանալ Ֆրանսիայից:

Այս մասին տեղեկանում ենք РИА Новости-ից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ