Հազարից ավել միգրանտներ, որոնք շաբաթվա սկզբին Հոնդուրասից շարժվել են դեպի ամերիկյան սահման, հետ են վերադառնում. հայտնում է РИА Новости-ն:
Նշվում է, որ 369 մարդ ինքնակամ է որոշել վերադառնալ տուն, մնացածը չեն կարողացել հատել սահմանը անհրաժեշտ փաստաթղթերի բացակայության պատճառով:
Հիշեցնենք, որ Մեքսիկայի հետ սահմանին հազարավոր միգրանտներ են կուտակվել, որոնք եկել են Կենտրոնական Ամերիկայից: ԱՄՆ իշխանությունները այնտեղ զորք են տեղակայել անվտանգության ապահովման համար: