Անդրեա Պիրլոն արձագանքել է «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնից իր հեռանալուն:
Մարզիչը նշել է, որ դժվար և միաժամանակ հիանալի մրցաշրջան էր։
«Ավարտվեց մարզչի պաշտոնում իմ առաջին մրցաշրջանը: Երբ «Յուվենտուսը» դիմեց ինձ, ես չէի մտածում ռիսկերի մասին, չնայած դրանք ակնհայտ էին: Գերակայում էր ակումբի նկատմամբ հարգանքը: Նույնը վերաբերում է ամենաբարձր մակարդակով խաղալու իմ ցանկությանը:
Եթե ես կարողանայի հետ վերադարձնեի ժամանակը, ես կկատարեի նույն ընտրությունը՝ չնայած այն բոլոր խոչընդոտներին, որոնց առջև կանգնել էի: Այնուամենայնիվ, ես հասա իմ նպատակներին: Չէի կարծում, որ դեպի Յուվե իմ ճանապարհն այսքանով կավարտվի: Բայց հիմա իմ ապագան էլ ավելի պարզ է:
Ժամանակն է սկսել նոր ուղի և դիմակայել նոր մարտահրավերների: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Յուվենտուսի» ամբողջ ընտանիքին, ովքեր աջակցել են ինձ ամբողջ մրցաշրջանի ընթացքում»,-ասել է մեջբերում է Պիրլոն։
Այս մասին տեղեկանում ենք Football-Italia-ից։