Հուլիսի 12-ին Շրջակա միջավայրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնե է, որ սույն թվականի հունիսի 28-ին «Բնապահպանի տուն» հասարակական նախաձեռնությունն ահազանգել էր «Դիլիջան» ազգային պարկի տարածքում ծառահատման դեպքի վերաբերյալ։ Շրջակա միջավայրի նախարարի բանավոր կարգադրությամբ ահազանգը ստանալուց անմիջապես հետո՝ կեսգիշերին, ազգային պարկի փոխտնօրենի գլխավորությամբ պահնորդական խումբն այցելել էր դեպքի վայր և ահազանգել ՀՀ Ոստիկանության Դիլիջանի բաժին։
«Հաղորդման հիման վրա ոստիկանությունում կազմվել էր արձանագրություն և հարուցվել վարույթ։
- «Սևան» ազգային պարկի երեք հանրային լողափերը
- Նախարարը Սևան ազգային պարկի աշխատակազմի հետ քննարկել է Սևանի հիմնախնդիրները
Դիլիջանի ոստիկաններն Ազգային անվտանգության ծառայության Դիլիջանի ստորաբաժանման ծառայողների հետ համատեղ միջոցառումների արդյունքում արագ կարողացան բացահայտել հանցագործությունը․ փայտանյութի մնացած մասն հայտնաբերվել և ի պահ է հանձնվել «Դիլիջան» ազգային պարկ ՊՈԱԿ-ին։
Շնորհակալություն ենք հայտնում ահազանգելու համար։
ՀՀ բոլոր քաղաքացիներին հորդորում ենք նման դեպքերում անհապաղ ահազանգել ՀՀ ոստիկանություն, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին, կամ դիմել Շրջակա միջավայրի նախարարություն»,- ասված է ՇՄ նախարարության հաղորդագրության մեջ։