Դեպքի վարման տեղեկատվական համակարգ կներդրվի. Ժաննա Անդրեասյան

Ամենադիտվածներ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը՝ գործընկեր հասարակական կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ նշել է.

«Մենք կարևորում ենք նոր բովանդակությամբ սոցիալական ծառայության ներդնումը, ինչը նշանակում է, որ սոցիալական աջակցության վերաբերյալ ակնկալիքները էապես փոխում ենք՝ դիտարկելով դրանք համալիր և միասնական մոտեցման տեսանկյունից։ Այս պարագայում խոսքը ոչ թե ինտեգրված սոցիալական ծառայությունների մասին է, այլ՝ մեկ ամբողջական ծառայության, որը ներառում է համապատասխան կարիքի գնահատման համար անհրաժեշտ բոլոր բաղադրիչները։ Եվ այդ բաղադրիչները պետք է «անտեսանելի» լինեն շահառուի համար, և այս իմաստով իսկապես որակական և կառուցվածքային փոփոխության կարիք ունենք։ Այս տեսանկյունից, նախարարությունն արդեն իսկ նախաձեռնել է մի շարք քայլեր, օրինակ՝ շրջանառության մեջ են դրված սոցիալական աջակցության մասին օրենքի և մի շարք այլ օրենքներում փոփոխությունների փաթեթները, որի շրջանակում նախատեսում ենք իրականացնել փոփոխություններ, որոնք միտված են սոցիալական ծառայությունների ամբողջական փաթեթը նախարարության քաղաքականության ներքո միավորելուն և համապատասխան որակի ծառայություն ունենալուն»։

Ժաննա Անդրեասյանը էական է համարել նաև սոցիալական աշխատողների աշխատանքային պայմանների հստակեցմանն ու բարենպաստ միջավայր ստեղծելուն ուղղված քայլերը․ «Այս տեսանկյունից, հաջորդ տարվա բյուջեում ներառել ենք տնայցերի ֆինանսավորման ծրագիր, ինչը նախատեսում է ֆինանսավորել տնային այցելությունները որոշակի մշակված ձևաչափով։ Կարևոր է նաև աշխատանքային պայմանների տեխնիկական հագեցվածության ապահովումը, և այս իմաստով մի շարք գործողություններ ենք նախաձեռնել, որոնցից կարևորագույնը դեպքի վարման տեղեկատվական համակարգի ներդնումն է»։

Հանդիպման ընթացքում ներկայացվել է փոխնախարար Անդրեասյանի օգնական Անի Սահակյանի կողմից պատրաստված տարբեր գերատեսչությունների, հաստատությունների և հասարակական կազմակերպությունների, սոցիալական ոլորտում ընդգրկված աշխատակիցների քարտեզագրման աշխատանքների ամփոփ վերլուծությունը, որին հաջորդել է «Սոցիալական աշխատանքի մասին» օրենքի նախագծի քննարկումը։

 

Ամենաթարմ