fbpx
Սպորտ

Դեռ չեմ պատրաստվում հեռանալ․ Նուրմագոմեդով

MMA-ի ռուսաստանցի մարտիկ, UFC-ի չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը մտադիր չէ ավարտել մարզական կարիերան: 30-ամյա ռուսաստանցու կարծիքով՝ դեռ բավական երիտասարդ է, որ մի քանի մարտեր անցկացնի։ Այս մասին հաղորդում է TACC-ը։

«Դեռ չեմ պատրաստվում հեռանալ։ Այո, ես արդեն շատ երիտասարդ մարտիկ չեմ, ինձ մնացել է ընդամենը մի քանի մենամարտ անցկացնել, քանի որ չեմ պատրաստվում մենամարտել մինչև 40 տարեկան։ Կարիերաս ավարտելուց առաջ կքննարկեմ թիմի ու հորս հետ։ Նման որոշում չեմ ընդունի մենակ ու միանգամից»,-ասել է Նուրմագոմեդովը։

Խաբիբի հաջորդ մենամարտը կկայանա սեպտեմբերի 7-ին Աբու Դաբի (ԱՄԷ) UFC 242 մրցաշարում` Դաստին Պորյեի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ