fbpx
Արցախ

Արցախում ֆիքսված ինտերնետի ծառայությունները դեռևս անհասանելի են

Արցախում ֆիքսված ինտերնետի ծառայությունները դեռևս անհասանելի են։

«Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությունից հայտնում են, որ ծառայության անհասանելիությունը ժամանակավոր բնույթ է կրում։

Ընկերությունից այլ մեկնաբանություններ ստանալ առայժմ չի հաջողվել։

Հիշեցնենք, որ հունվարի 12-ին ադրբեջանական կողմը  «բնապահպանների» ակցիայի իրականացման վայրում կտրել են Արցախ մտնող ինտերնետ-կապի մալուխները։ Ընդ որում՝ ադրբեջանական կողմը թույլ չի տալիս նորոգման աշխատանքներ իրականացնել։ Ադրբեջանցիները թույլ չեն տալիս նորոգել նաև միակ բարձրավոլտ էլեկտրագիծը, որն Արցախը սնում է Հայաստանից, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի հովհարային անջատումների։

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշել է ադրբեջանական կողմի միտումնավորությունը կենսականորեն կարևոր ենթակառուցվածքների աշխատանքը կաթվածահար անելու գործում՝ պետություններին և միջազգային կառույցներին և առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին՝ Ռուսաստանին, ԱՄՆ-ին և Ֆրանսիային կոչ անելով վերջ դնել ադրբեջանական հանցավոր ամենաթողությանն ու անպատժելիությանը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ