fbpx
Կառավարություն

22:30 14/5/2019

Նիկոլայ Գրիգորյանը նշանակվել է Տավուշի մարզպետի խորհրդական

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Տավուշի մարզպետի խորհրդական է նշանակվել:

«Ինձ շարունակում են գրավել ոչ թե ընդդեմ, այլ հանունական ծրագրեր-երազանքները. անհանգիստ ու սրտացավ հոգիս իջևանեց Տավուշում:

Ասեմ՝ չեք հավատա: Ընդունել եմ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի առաջարկը, և այսուհետ Տավուշի մարզպետի խորհրդականն եմ: Գործունեությանս ոլորտն՝ անվտանգություն. աղետների ռիսկի կառավարում, քաղպաշտպանություն, ճգնաժամային կառավարում և հաղորդակցություն, անվտանգային հարցերով հանրային իրազեկում, բնակչության պաշտպանություն բոլոր տեսակի ռիսկերից: Մարզում հեռուստատեսություն ու ռադիո պիտի ստեղծվեն, լրագրողներ պիտի ուսուցանվեն-պատրաստվեն: Սահմանամերձ համայնքներում լիքը գործ կա: Այստեղ մթնոլորտը ստեղծագործական է ու ստեղծարար: Բաց եմ ու համագործակցելի ամենատարբեր ֆորմատներով: Ապրում և ստեղծագործում եմ Իջևանում: Այս կադրն արված է Ենոքավանում՝ Լաստիվեր Ռեզորթ հյուրանոցային համալիրում: Հենց այստեղ մայիսի 17-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մամուլի ասուլիս կտա իր պաշտոնավարման 100 օրվա առիթով: Սիրելի գործընկերներ, սիրով հրավիրում եմ։

Մայիսի 17-ին՝ ժամը 10-ին, Կառավարության առաջին մասնաշենքի դիմացից (Հանրապետության հրապարակ) մեր միկրոավտոբուսները ձեզ կտեղափոխեն Տավուշի մարզ՝ Ենոքավան»,- գրել է Գրիգորյանը:

Վերեվ