Մենք՝ ըմբիշներս, սովոր ենք խոսել դեմ առ դեմ, այլ ոչ թե լրատվամիջոցներով. Արսեն Ջուլֆալակյան

Հրապարակող՝

Մենք՝ ըմբիշներս, սովոր ենք խոսել դեմ առ դեմ, այլ ոչ թե լրատվամիջոցներով. Արսեն Ջուլֆալակյան

Ամենադիտվածներ

Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, անդրադառնալով Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանի հայտարարություններին, նշել է, որ Լևոն Ջուլֆալակյան անունն ասոցացվում է կարգապահության և սկզբունքայնության հետ:

«Չեմ կարծում, որ նա 20 տարի շարունակ կգլխավորեր հավաքականը, եթե ի վիճակի լինեին կազմ պարտադրել նրան», – հավելել է Արսեն Ջուլֆալակյանը:

Մարզիկը նշել է, որ Միհրան Հարությունյանի հայտարարությունները հակասում են իրար, քանի որ նա մեկ ասում է, թե խնդիր չունի Լևոն Ջուլֆալակյանի հետ, մեկ ասում է՝ ունի:

«Չեմ հասկանում այս շոուի իմաստը: Միհրանը վատ հարաբերություններ չի ունեցել հավաքականի մարզիկների հետ: Պարզապես Օլիմպիական խաղերից հետո նա այլևս չի մարզվել հավաքականի հետ», – ասել է նա:

Անդրադառնալով Եվրոպայի առաջնությունում նվաճած մեդալների շուրջ քննարկումներին՝ Արսեն Ջուլֆալակյանն ասել է.

«Բրոնզե մեդալը նվեր չէ երկնքից: Այդ մեդալի համար անցկացնում ես 4-5 գոտեմարտ, որոնք այնքան էլ հեշտ չեն լինում՝ հատկապես օլիմպիական քաշերում: Վերջում հավելեմ, որ մենք՝ ըմբիշներս, սովոր ենք խոսել դեմ առ դեմ, այլ ոչ թե լրատվամիջոցներով»,- ասել է Արսեն Ջուլֆալակյանը»։

Ամենաթարմ