fbpx
Քաղաքականություն

Դեսպան Թրեյսին և Դեբորա Գրիզերը տեսակապով զրուցել են ՀՀ ԱԺ կին խորհրդականների հետ

USAID Armenia-ն տեղեկացնում է, որ դեսպան Թրեյսին և ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը տեսակապի միջոցով զրուցեցին ՀՀ Ազգային ժողովի երեք խմբակցությունների կին խորհրդականների հետ։

Վիրտուալ հանդիպման մասնակիցները քննարկեցին ԱՄՆ կառավարության աջակցությունը COVID-19 համավարակի դեմ պայքարում, ինչպես նաև ընդգծեցին այդ ճգնաժամին Հայաստանի արձագանքման գործում առաջնորդ կանանց կարևոր դերը։

Մասնակիցները համաձայնեցին առաջիկայում պարբերաբար հանդիպել՝ հաղորդակցվելու և միասին օժանդակելու Հայաստանի քաղաքական ասպարեզում կանանց հաջողությանը։

Հանդիպումը կազմակերպել էր Ազգային ժողովրդավարական Ինստիտուտը՝ «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (SEPPA) ծրագրի շրջանակում։

https://www.facebook.com/USAIDArmenia/posts/3204932142861399

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ