fbpx
Առողջապահություն

Եկեք առնվազն լրջանանք, որովհետև այս ամենն ինչ տեղի է ունենում, տևելու է շատ երկար․ Արսեն Թորոսյան

Այսօր Facebook-ի ուղիղ եթերում Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է՝ եկեք առնվազն լրջանանք, որովհետև այս ամենն ինչ տեղի է ունենում, տևելու է շատ երկար։

«Ինձ համար անահասկանալի է այս ամենը կատակի վերածելը կամ սրամտելը, դա ինձ շատ է հիասթափեցնում։ Մենք ինչի՞ վրա ենք սրամտում, որ մենք այս կամ այն սահմանափակումը, միևնույնն է, չենք անելու և, միևնույնն է, մենք շատ հիվանդանալու ենք, միևնույնն է, մենք շատ մահեր ենք տալու, դրա ենք սրամտո՞ւմ։ Մենք կարող ենք մեր ներքին քննադատությունը զարգացնել և փորձել այդ ամենն իրագործել նույնիսկ եթե դա այդքան էլ սովորական չէ մեզ համար»,- ասաց նախարարը։

Արսեն Թորոսյանը հայտնել է, որ քաղաքացիները պետք է վերադառնան ոչ թե առօրյա կյանքին, այլ ստեղծեն նոր առօրյա.

«Այսօր աշխատանքային հեռավար քննարկման եմ եղել՝ աշխարհի 6 երկրների հետ։ Մենք փոխանակվեցինք փորձով, բոլորի մոտ էլ նույն վիճակն է. մի տեղ քիչ դեպքեր, մի տեղ՝ շատ։ Վերջում ամփոփիչ նոտա եղավ, որ եթե նույնիսկ հայտնաբերվի այս հիվանդության դեղամիջոցը կամ պատվաստանյութը, միևնույնն է, կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ քան 5 տարի հետո»։

Նախարարը նշեց, որ լինելու են փոփոխությունների, որի մասին ինքը կհայտնի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ