Ռուսաստանում Հայաստանի դեսպանության Facebook-ի էջում հայտարարություն է տարածվել, որում ասվում է․
«Հայտնում ենք, որ վերջին օրերին դեսպանությունը տեղեկատվություն է ստանում այն մասին, որ դիվանագիտական հաստատության անունից համացանցի տիրույթում, մասնավորապես` Telegram –ի հարթակում, անանուն օգտատերի կողմից առաջին անհրաժեշտության պարագաների (դիմակների, ախտահանիչ լուծույթների և այլն) ձեռքբերման պատվերներ են ներկայացվում և առաքման ծառայությանը փոխանցվում է դիվանագիտական հաստատության հասցեն։
Նշյալ «պատվերներն» վերոնշյալ հարթակում ուղարկվում է @RadioArmeniaNews անունով գրանցված օգտատիրոջ կողմից»։
Դեսպանությունը հորդորում է չվստահել նշյալ հասցեից ստացվող նամակներին՝ միաժամանակ ընդգծելով, որ նման ճանապարհով պատվերի որևէ հայտ կառույցը չի ներկայացնում։
«Փաստի առնչությամբ իրականացվում են համապատասխան աշխատանքներ։ Նշյալ օգտատիրոջ գործողություններից տուժած կազմակերպություններին և անհատներին, այդ թվում՝ revanigol@yandex.ua հասցեատիրոջը կոչ ենք անում կապ հաստատել դեսպանության հետ (+7 495 628 55 56, info@armem.ru)», – ասված է հայտարարության վերջում։
https://www.facebook.com/armembrus/posts/1118459038539232?__xts__%5B0%5D=68.ARDRP51FtJ7KmL_rBuLDfJMqodXVh9hbI3Y2587tnCUFtCdWzRSFgt-R0tJcjebtMWkuJoaRC7pnA7NBAj5_9mphqFOTHG-ylnegvZPBXvjq_FsK5QmzuUX1DFybWlUmq8r3gyQXyU3ia0L7Zs4MQPfX5Z87nHHtzhl5ZRD_2MhXHbxcUaLCwxQdru6OFxIrr8PHPLB3IuvcyMv3YAlD30DgT1SqSux8AC3vK2p3_762hooxmEWdjZM_Y0duJT1AZnUa9npPaBMhoZL2jNHitcIjgfX8HZQ_7Heb7RHNTG_4b8Rx1fby6vsSRyE0Kjm_cd7IxtYoNzZinakHQH3YkA&__tn__=-R

