Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն արձակուրդի ընթացքում ընտանիքի հետ այցելել է Արարատի մարզ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ-ում ՌԴ դեսպանության Facebook-ի էջից։
Նշվում է, որ Կոպիրկինը այցի շրջանակներում եղել է նաև սահմանային որոշ հատվածներում, այդ թվում՝ Երասխում։
Կոպիրկինը հանդիպել է նաև հայ և ռուս սահմանապահների հետ։