Ալֆոնսո Դևիսը գրավել է «Մանչեսթեր Սիթիի» ուշադրությունը.
Ինչպես հայտնում է Sky Sport Deutschland-ը, «քաղաքայինները» ամռանը կարող են «Բավարիային» կանադացի ֆուտբոլիստի տրանսֆերի առաջարկ անել։
Պաշտպանով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալը»:
Դեռ պարզ չէ, թե արդյոք մյունխենցիների ղեկավարությունը պատրաստ է ընդհանրապես դիտարկել 22-ամյա խաղացողին վաճառելու տարբերակը։
Այս մրցաշրջանում Դևիսը Բունդեսլիգայում անցկացրել է 25 հանդիպում և կատարել 4 գոլային փոխանցում։

