ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իրազեկում է․
«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասը նախատեսում
է․
Դեղատոմսով իրացվող դեղերի մասին տեղեկատվության տարածումը զանգվածային լրատվամիջոցներով արգելվում
է:
«Դեղերի մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջը խախտելու համար՝ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 47.10-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջով նախատեսված է տուգանք` տեղեկատվությունը տարածող ֆիզիկական անձի նկատմամբ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող` ՀՀ կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվություան միջոցներ։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է զերծ մնալ օրենսդրական պահանջների խախտումներից։
https://www.facebook.com/infoAATM/posts/488877558519620
