fbpx
Աշխարհ

«Դեղին բաճկոնների» երթերը Ֆրանսիային 200 մլն եվրոյի վնաս են հասցրել

«Դեղին բաճկոնների» երթերը և խուլիգանական արարքները Ֆրանսիային 200 մլն եվրոյի վնաս են հասցրել։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Բրյունո Լե մերը:

Այդ գումարը չի ներառում մարտի 16-ի ցույցերի ժամանակ պատճառված վնասները, երբ ակտիվիստները կոտրել էին խանութների ցուցափեղկեր, վնասել ավտոմեքենաներ, հրկիզել ռեստորան, բանկի մասնաճյուղ և պարեկային ֆուրգոն։

Նրա խոսքերով`ցույցերի պատճառով Ֆրանսիայի ՀՆԱ-ն 2018 թվականի չորրորդ եռամսյակում նվազել է 0,1 տոկոսով։ Դա պայմանավորված է զբոսաշրջային հոսքի նվազմամբ և փողոցների արգելափակման պատճառով ապրանքների մատակարարումների խափանմամբ։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ