«Հրապարակը»-ի հաղորդմամբ՝ այս պահին խուզարկում են Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարանը, իսկ գեներալ–լեյտենանտ Գալստյանին քիչ առաջ ձերբակալել են։
Նշենք, որ Գալստյանն օրերս ԱԱԾ-ում հարցաքննվել էր զենքի մատակարարման հայտնի գործով։
- Մեծապես կարևորում ենք Չեխիայի հետ համագործակցության շարունակական զարգացումը. Արարատ Միրզոյան
- Դուբայում բացվեց Expo-2020 համաշխարհային ցուցահանդեսը
Հիշեցնենք՝ մինչ այս հայտնել էինք, որ ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերի տենդերին, և որի շրջանակում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանը։
Կալանավորվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարար Դավիթ Գալստյանը։