Հասարակություն

Հրդեհ Ոստան գյուղում․ հայտնաբերվել է դի

Հուլիսի 27-ին, ժամը 15։08-ին  ահազանգ է ստացվել, որ Ոստան գյուղի Երևանյան փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

Նշվում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ըստ աղբյուրի՝ հրդեհը մեկուսացվել է ժամը 15:37-ին, մարվել` 15։44-ին․ հրդեհի օջախում հրշեջ-փրկարարները հայտնաբերել են Մարտին Պ․-ի (ծնված 1954 թ.) դին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ