fbpx
Աշխարհ

Դիարբեքիրում պայթյունի հետևանքով 7 մարդ է զոհվել

Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Քուլփ շրջանում ավտոմեքենա է պայթեցվել։ Թուրքական մամուլի պնդմամբ՝ պայթյունի պատճառը «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների կողմից ճանապարհին տեղադրված ինքնաշեն ռումբն է եղել։ Նշենք, որ Անկարան PKK-ին համարում է ահաբեկչական կազմակերպություն:

Պայթյունի հետևանքով տուժել են մեքենայում գտնվող գյուղացիները։ 7 մարդ մահացել է։ Եվս 13 գյուղացի տարբեր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երկուսը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Տուժածները Մուշից, Բաթմանից եկած և հենց Քուլփում բնակվող բանվորներ են, որոնք անտառում փայտահատությամբ էին զբաղվում։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն հիվանանդանոցում այցելել է հիվանդներին, զրուցել նրանց հարազատների հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ