La Gazzetta Dello Sport-ի հաղորդմամբ՝ Պաուլո Դիբալայով հետաքրքրված են Ֆրանսիայում և Անգլիայում։
Ըստ աղբյուրի՝ «Յուվենտուսի» հարձակվողի վերաբերյալ թիմի հետ որոշ սկզբանական հարցեր են քննարկել «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն։
Նշվում է նաև, որ իտալական ակումբը Դիբալայի համար ցանկանում է ստանալ առնվազն 80 միլիոն եվրո։

