Երբ որևէ բանական անհատ կամ ուժ կազմակերպի տուգանքների դեմ արշավ, դիմակներ չկրելու համար տուգանքների չեղարկման որոշում կկայացնի Կառավարությունը, ինչը տրամաբանական ռեակցիա է գործող իշխանությունների կողից։ Իհարկե, դա կարող են սկսել «ընդդիմադիր» ներկայացող հանցագործները, որպեսզի խափանվի անարդար տուգանվածների նմանատիպ արշավը՝ պաշտպանելով «դիմակահանդեսից» մեծամասամբ անտեղի կազմված արձանագրությունները:
Հենց ամենասկզբից, իսկ օրերս ավելի տարածված՝ արձանագրություն կազմող լիազորված գերատեսչության աշխատակիցներն իրենք հենց ավելի հաճախ են խախտումներ անում, ընդհուպ՝ չախտահանելով ձեռքերն ու չպահելով սոցիալական կոչված ֆիզիակական 1,5 մ հեռավորությունը, դիմակը դնչկալի տեղ կրելով՝ արձանագրություն են կազմում:
Ավելին՝ դատարաններ կազմակերպված, խմբակային դիմելու դեպքում գործը խայտառակ կերպով շուռ կգա գործողների դեմ, քանզի գրեթե իննսունինն տոկոս դեպքերի համար արձանագրություն կազմող մարմինը չի կարողանա դատարանում, այն էլ չփոփոխված դատարանում, հիմնավորել և ապացուցել իրավախախտում կատարողի մեղավորությունը, եթե մեղադրվողը հրաժարվի մեղադրանքն ընդունել: Իսկ նման իրավիճակ, համաձայնվեք, որ հնարավոր է կազմակերպել ու ստանալ ժողովրդական մեծ աջակցություն: Միգուցե, այդ ալիքը ամենածանրը նստի Կառավարության վրա…
Եվ քանի որ կառավարական ծառայությունները մեծամասամբ ժողովրդականությունը բարձր պահելու վրա են աշխատում, հետևաբար այդ հաշվարկից ելնելով, կչեղարկեն պարետատան չմշակված հերթական որոշման հիման վրա գրված տուգանքները, երբ նկարագրված ալիքի նախադրյալները զգան։