fbpx
Առողջապահություն

Դիմակի կրումը ամենաարդյունավետ միջոցներից է՝ կանխելու վարակի տարածումը․ ուսումնասիրություն

ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական տեղեկագիր ամսագրում մի ուսումնասիրություն է հրապարկվել, որը ցույց է տալիս հակահամաճարակային կանոնների, մասնավորապես՝ դիմակ կրելու կանոնի պահպանման արդյունավետությունը՝ կորոնավիրուսի դեմ պայքարում։

Այս մասին հաղորդում է Forbes-ը։ Նշվում է, որ ուսումնասիրությանը մասնակցել են մի քանի համալսարանների մասնագետներ։

Նրանք վերլուծել են Ուհանում, Նյու Յորքում ու Իտալիայում կորոնավիրուսի տարածումը կանխելու միջոցառումները, ինչպես նաև մի շարք այլ տվյալներ, որի արդյունքում եկել են եզրահանգման, որ վիրուսի դեմ պայքարում դիմակ կրելու արդյունավետությունը շատ բարձր է։

Օրինակ՝ նրանք դիտարկել են Նյու Յորքում սոցիալական հեռավորությունը պահելու ու պարտադիր տանը մնալու կանոնները՝ առանց դիմակի կրման պարտադրանքի և նկատել են, որ դրանք բավական արդյունավետ չեն եղել, իսկ երբ պարտադիր է դարձել նաև դիմակի կրումը, պայքարի արդյունավետության մակարդակը կտրուկ փոխվել է։

Իսկ Ուհանում դիմակի կրումը ու սոցիալական հեռավորությունը, ինչպես նաև լոքդաունն արվել են միաժամանակ և արդյունքում նման արագ ու կոմպլեքս արձագանքը եղել է շատ ավելի արդյունավետ, քան ԱՄՆ-ում սահմանափակումների հաջորդաբար կիրառումը։

Արդյունքում՝ ուսումնասիրության հեղինակ Մարիո Մոլինը հայտարարել է դիմակների պարտադիր կրման մեծ արդյունավետության մասին։

Ուսումնասիրության ընթացքում կատարված հաշվարկներից մեկի համաձայն՝ դիմակ կրելու հետևանքով մեկ ամսվա կտրվածքով ԱՄՆ-ում կորոնավիրուսով չի վարակվել 66 հազար, իսկ Իտալիայում 78 հազար մարդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ