Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը գրառում է կատարել Facebook-ում: Կենտրոնը հայտնում է, որ պարետատունը արտակարգ դրության որոշ սահմանափակումներ մեղմացրել է:
«Այսուհետ դիմակի կրումը պարտադիր չէ
անձնական օգտագործման մեքենաներում, գյուղական և քաղաքային բնակելի վայրերից դուրս՝ բացօթյա հանգստինպատակով նախատեսված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն խոսքը չի վերաբերում պատմամշակութային վայրեր այցելություններին, ուխտագնացություններին, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավներին, էքսկուրսիաներին, քայլարշավներին, ուղևորություններին և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությանը»,-ասվում է գրառման մեջ։
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/photos/a.285677025601565/760308601471736/?type=3&theater