fbpx
Քաղաքականություն

Դիմում ենք արցախցիներին, որպեսզի տեսանյութով իրենց տան պաշարները, առողջական ու հոգեկան վիճակը նկարագրեն

«Գուտերեշը հատկապես մտահոգված է հումանիտար իրավիճակի վատթարացման մասին հաղորդագրություններով և կոչ է անում շտապ քայլեր ձեռնարկել՝ հեշտացնելու կարիքավոր մարդկանց մարդասիրական օգնության տրամադրումը»- ասվում է ՄԱԿ հաղորդագրության մեջ Արցախում հումանիտար աղետի մասին:

Չգերագնահատելով ու ոչ էլ թերագնահատելով մեր կատարած քայլերը, շնորհակալ եմ նախ յուրաքանչյուրին, որոնց մեջ հույս է բացվել, որ հաջողության կհասնենք ու պարեն են բերել ու բերում գրասենյակի մոտ և իրենց ներկայությունն ապահովել ու պահովում այս գործընթացին, այն ակտիվ քաղաքացիներին, որոնք օր ու գիշեր թե՛ հոգեպե, թե՛ ֆիզիկապես մեզ հետ են, և նրանց, որոնք դեռ միանալու են ու ուժեղացնելու են մեր ազդեցությունն ու ավելի բարձրացնելու մեր քաղաքացիական ձայնը:

Հետևաբար #ՏանՊատմությունԱրցախից գաղափարը էլ ավելի արդիական է, և ևս մեկ անգամ դիմում եմ արցախցիներին, որպեսզի տեսանյութով իրենց տան պաշարները, առողջական ու հոգեկան վիճակը նկարագրեն, ակնկալիքը ՄԱԿ-ից ներկայացնեն ու ուղարկեն batsum.opening@gmail.com էլ հասցեին կամ ԲԱՑՈւՄ/OPENING էջին, որպեսզի մենք շարունակաբար հայաստանյան գրասենյակի միջոցով ուղարկենք ՄԱԿ-ի գլխամաս: Կարիք չկա տեսանյութը պրոֆեսիոնալ ու մոնտաժած լինի:

Տարածեք ու տեղեկացրեք ձեր հարազատներին, բարեկամներին, խնդրում եմ ու կարևորում: Մինչև երկուշաբթի, որ ոչ թե մի քանի տասնյակ լինի, այլև հազարավոր մարդկանց տան պատմություններ: Էլ ոնց խնդրենք, ախր: Շտապեք, կարևոր է ու որևէ ծախս չեք անում, միայն նկարում եք ձեր մոբայլներով եղելությունը: Ծուլությունն ու անհավատությունը, վախը դրեք մի կողմ: Կողքից կասկծներ հարուցող ու մեր ու ձեր արածին անուն դնողների վրա ուշադրություն մի դարձրեք: Մենք մեզ պաշտպանող մեխանիզմներ ենք փորձում գործարկել, օգտվում ենք միջազգային գործիքներից: «Գետնի գրա կողմերը» անկարող են, հետևաբար մենք մեր համար քաղաքացիական պաշտպանական գիծ ենք ստեղծում և դիմում ավելի բարձր ատյանի՝ ՄԱԿ-ին: Միացե՛ք, որ բացվի:

#ԲԱՑՈւՄ #ՄԻԱՑՈւՄ #ԱրցախՔեզՀետԵնք #OpenRoadToArtsakh #OPENING #UNITING #WeAreWithArtsakh #StandForHumanRighst #StandWithArtsakh

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ