«Այսօր վաղ առավոտյան նորից մարտերը շարունակվել են: Հյուսիսային և հարավային ուղղությամբ հակառակորդը փորձել է հարձակողական գործողություններ ծավալել: Հյուսիսային ուղղությամբ հետ է շպրտվել մեկ-երկու գրոհներից հետո: Հարավային ուղղությամբ տևական ժամանակ ծանր մարտերը շարունակվում էին: Կողմերը դիրքային փոփոխություններ, զորաշարժեր գրեթե չեն ունեցել»,- այսօրվա ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նա նաև ասել է, որ այս պահի դրությամբ մարտերի ուժգնությունը որոշակիորեն թուլացել է: Կորուստների մասին թվային տվյալները կամփոփվեն ավելի ուշ:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/675733013075750