fbpx
Ժամանց

Disney-ը հետաձգել է Ավատարի և Աստղային պատերազմների նոր ֆիլմերի պրեմիերաները

Walt Disney Co. ընկերությունը հայտարարել է իր խոշորագույն ֆիլմաշարերի նոր մասերի թողարկման ժամանակացույցի լուրջ փոփոխության մասին. դա վերաբերում է նաև «Ավատար»-ի և «Աստղային պատերազմներ»-ի հաջորդ մասերին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, «Ավատար»-ի երրորդ ֆիլմի պրեմիերան 2024-ի դեկտեմբերից տեղափոխվել է 2025-ի դեկտեմբեր: Մինչդեռ «Ավատար»-ի չորրորդ մասը մեծ էկրաններին կհայտնվի 2029-ի դեկտեմբերին, իսկ հինգերորդ մասը՝ 2031-ի դեկտեմբերին:

«Աստղային պատերազմներ»-ի հաջորդ մասի պրեմիերան 2025-ի դեկտեմբերից տեղափոխվել է 2026-ի մայիս:

Disney-ը չի ներկայացրել այս հետաձգումների պատճառները, թեև հոլիվուդյան սցենարիստների շարունակվող գործադուլը կարող է խաթարած լինել որոշ նախագծեր:

Բացի այդ, նոր ֆիլմերի թողարկման ժամանակացույցերի հետաձգում է արել նաև Walt Disney Co.-ին պատկանող Marvel կինոստուդիան: Խոսքը «Վրիժառուներ»-ի, «Կապիտակ Ամերիկա»-ի, «Դեդփուլ»-ի և մյուս նախագծերի մասին է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ