fbpx
Ժամանց

Disney – ը պլաններ ունի նկարահանել «Ալադին» ֆիլմի շարունակությունը

Disney ստուդիան դիտարկում է Գայ Ռիչիի «Ալադին» ֆիլմի շարունակությունը նկարահանելու հնարավորությունը: Այս տեղեկատվությունը Comicbook պորտալի հետ խոսակցության ժամանակ հաստատել է պրոդյուսեր Դեն Լինը: Այս մասին տեղեկացնում է TASS-ը:

 

«Մեզ թվում է, որ պատմելու բաներ դեռ կան»,- նշել է Լինը: «Այնպես որ, չբացահայտելով մանրամասնությունները, մենք միանշանակ ուսումնասիրում ենք, թե էլ ինչ կարելի է անել այս ֆրանշիզայի հետ»,- եզրափակել է պրոդյուսերը:

Միևնույն ժամանակ Comicbook պորտալն ընդգծել է, որ սրանք դեռևս միայն խոսակցություններ են, և ներկայում պաշտոնական սիքվելը չի գտնվում մշակման փուլում:

Գայ Ռիչիի նկարահանած «Ալադինը» վարձույթ է մտել մայիսին և ավելի քան 1 մլրդ դոլար է հավաքել վարձույթում: Գլխավոր դերը նոր տարբերակում խաղացել է դերասան Մենա Մասուդը, արքայադուստր Ժասմինին մարմնավորել է Նաոմի Սքոթը, իսկ Ջինին՝ Ուիլ Սմիթը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ