fbpx
Ժամանց

Disney ընկերությունը նոր գլխավոր տնօրեն ունի

Բոբ Չապեկը դարձել է The Walt Disney Company ընկերության նոր գլխավոր տնօրեն։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։

Նշենք, որ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր Ռոբերտ Այգերը:

Այգերը, որը ընկերության ղեկավարն էր 2005 թվականից, կշարունակի աշխատել այնտեց մինչև 2021 թվականի դեկտեմբերի ավարտը և պատասխանատու կլինի Disney-ի ստեղծագործական ստորաբաժանումների համար: Այգերն իր խոսքում նշել է, որ ընկերության ղեկավարի փոփոխության պահը հասունացել էր:

Չապեկը Disney-ում աշխատում է մոտ 27 տարի։ Նա ընկերությունում առանցքային է համարում տեխնոլոգիական նորարարությունները և միջազգային շուկաներում Disney-ի դերի ընդլայնումը:

The Walt Disney Company-ի շուկայական կապիտալիզացիան գնահատվում է մոտ 230 մլրդ դոլար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ