fbpx
Ժամանց

Վին Դիզելն ակնարկել է Ֆորսաժ 12-ի մասին

Դերասան եւ «Ֆորսաժ» ֆրանշիզայի շոուրաներներից մեկը՝ Վին Դիզելը, ակնարկել է, որ կուլտային սաագայի վերջին՝ 10-րդ մասը կարող է բաժանվել երեք ֆիլմի։ Այդ մասին գրում է Variety-ն։

«Երբ մենք սկսեցինք ստեղծել «Ֆորսաժ 10»-ը, Universal Studios-ը մեզ հարցրեց՝ արդյոք այն կարելի է բաժանել երկու մասի: Եվ երբ մենք վերջացրինք, ղեկավարները մեկ այլ հարց տվեցին. «Գուցե եզրափակիչը բաժանեք երեք ֆիլմի», – պատմել է Դիզելը։

Դերասանուհի Միշել Ռոդրիգեսը միացել է ֆիլմում իր գործընկերոջ խոսքերին, ով հայտարարել է, որ «ցանկացած պատմություն բաժանվում է երեք գործողության»։ Սրանով արտիստը նկատի ունի, որ «Ֆորսաժ 10»-ը լինելու է եզրափակիչի նախաբանը, «Ֆորսաժ 11»-ը լինելու է ավարտը, իսկ սաագայի վերջին ֆիլմը՝ դրա ավարտը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ