«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է առաջիկա խաղերի և ԱՊԼ-ի չեմպիոնական մրցավազքի մասին.
«Մեզ ծանր շաբաթ է սպասվում. առջևում «Արսենալի», «Էվերթոնի» և «Չելսիի» հետ խաղերն են:
Եթե ցանկանում ենք լինել բարձունքում, պետք է ընդունենք այս մարտահրավերը: Դեռ շատ տիտղոսներ և միավորներ կան»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում BBC-ն:
«Դժվար կլինի հաղթել չեմպիոնական մրցավազքում: Մենք շանս ունենք, բայց պետք է հաղթենք մեր խաղերում: Առավելություն չունենք, բայց պետք է առաջ շարժվենք:
Գիտենք, թե ինչ պետք է անենք: Կարելի է նաև պարտվել: Ֆուտբոլում պետք է դիմակայես մրցակցությանը»,- եզրափակել է իր խոսքն իսպանացի մասնագետը:
Հիշեցնենք` ԱՊԼ-ի 24-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարոտւթյուն է կրել «Նյուքասլ Յունայթեդից» և 56 միավորով մնացել է երկրորդ տեղում․ Գվարդիոլայի թիմն այժմ 4 միավորով է զիջում առաջատար «Լիվերպուլին», որը տուրի շրջանակում իր հանդիպումն անցկացնելու է այսօր՝ հյուրընկալելով «Լեսթերին»։
Հաղորդում է armsport.am-ը։