Միայն Ուկարինայից է կախված Դոնբասի հակամարտության լուծումը. Լուկաշենկո

Ամենադիտվածներ

Լուկաշենկոն կոչ է արել միջազգային կազակերպությունների ուժերով հակաահաբեկչական ճակատ ստեղծել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Դոնբասի հակամարտության լուծումը միայն Ուկրաինայից է կախված, և Մինսկի համաձայնագրերի պահպանման դեպքում Կիևը միջնաժամկետ հեռանկարում կհաղթի:

Լուկաշենկոն Մինսկում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շևչենկոյի հետ, որը նախագահին աջակցող «Սլուգա Նառոդա» կուսակցության անդամ է։

Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն ասել է․ «Ես ձեզ բաձարձակ անկեղծ կասեմ , որ Ուկրաինայի խնդրահարույց շրջաններում և հատկապես Դոնբասում իրավիճակի կարգավորումը կախված է բաձարձակապես Ուկրաինայից։ Հավատացեք, որ Միսնկի համաձայնագրերի պահպանման դեպքում, Ուկրաինան կարճաժամկետ հեռանկարում կհաղթի»։

Բելառուսի նախագահը հավելել է, որ հասկանում է, որ թե՛ Ուկրաինան, և թե՛ Ռուսաստանը փարձում են պահել իրենց դիմագիծը, սակայն Ռուսաստանը մեծ երկիր է և շատ հարցերում կարող է օգնել Ուկրաինային՝ Դոնբասը վերականգնելու համար։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ